Կինո Մոսկվա,
Ազնավուրի հրապարակ.
Ջա՛զ երևանյան:
La bohème, la bohème...
Անցավ մեր կյանքի քսան տարին`
նույն աղջկան սիրելով.
կարոտի էլի քսան տարի կանցնի`
անսպասում հիշելով:
Մերկ կաթում են մատները
սև ու սպիտակ ստեղներին դաշնամուրի.
Ջազ Մալխասն է
էն հին փաբում երևանյան,
ուր լացել ենք կոտրած սրտով
մեր սերերը հատ-հատ.
Isabelle, Isabelle,
mon amour...
Թե չես տեսել ստեղներին հոգի տվող Մալխաս,
ուրեմն չես լսել ջազ.
-Օսկար Փիթերսոնն է ուսուցիչս,
նոտայի հետ գլուխ չունեմ,
Ջազ Մալխասն եմ` քարթու՛ երևանցի:
Ամռան գիշեր է,
մերկապար աղջիկ,
ու դանդաղ ջազ է Երևանը:
Երևա՛նը`
Մալխաս ջազ-ակումբ.
La bohème...
Հուսիկ ԱՐԱ